ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Դավիթ Հարությունյանի «զավեշտալի» հայտարարությունը

Դավիթ Հարությունյանի «զավեշտալի» հայտարարությունը
07.02.2018 | 11:13

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար զարմանալի է՝ ինչու՞ է կառավարությունը պատրաստվում դռնփակ նիստեր անցկացնել։ «ՈՒմի՞ց, ինչի՞ց թաքուն եք ուզում ինչ որոշեք»` ԱԺ հայտարարությունների ժամին հարցրեց Գևորգ Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ կառավարության գործառույթն է իրականացնել խորհրդարանի ընդունած օրինագծերը և եթե ԱԺ-ն գործում է հրապարակային, ինչու՞ է կառավարությունը որոշել նիստերն անցկացնել դռնփակ։ «Առավել զարմանալի է այն հիմնավորումների ամբողջությունը, որ բերվում է այդ օրինագիծը արդարացնելու համար, ասում են՝ եթե ընտանիքում ամուսինները վիճում են, ինչու՞ պետք է վեճը լինի հրապարակային։ Զարմանալի է՝ այդ երբվանի՞ց կառավարությունը, որը զբաղվում է պետությունը կառավարելու գործով, դարձավ ընտանիք։ Այսինքն՝ անձնական վեճերը շփոթում ենք կառավարման հետ»,- հայտարարեց Պետրոսյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությանը։


Նա զավեշտական համարեց Հարությունյանի մեկ այլ հայտարարություն, թե դռնփակ նիստերի անցկացումը ժողովրդավարական է։ «Ներողություն, այս դեպքում հարց է առաջանում՝ բա ու՞ր էիք դուք, երբ այդ կառավարությունը 10 տարի հակաժողովրդավարական գործելաոճ էր որդեգրել»,- հայտարարեց Պետրոսյանը։

Դիտվել է՝ 2539

Մեկնաբանություններ